Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռուսաստանում ԱԴԾ-ն 9 ահաբեկչի է ձերբակալել

Ռուսաստանում ԱԴԾ-ն 9 ահաբեկչի է ձերբակալել

17:40 | 22.11.2019 | Քաղաքականություն

Մոսկվայում, Տյումենի մարզում եւ Թաթարստանում ձերբակալվել են Ռուսաստանում արգելված «Հիզբ ուտ-Թահրիր» ահաբեկչական կազմակերպության 7 անդամի եւ 2 պարագլխի, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնին:

ԱԴԾ տվյալներով՝ ձերբակալվածները զբաղվել են մուսուլմանների շրջանում ահաբեկչական գաղափարախոսության տարածմամբ եւ իրենց շարքեր քաղաքացիների հավաքագրել: Նրանց բնակարաններում իրավապահները հայտնաբերել եւ առգրավել են «Հիզբ ուտ-Թահրիր» ահաբեկչական կազմակերպության քարոզչական նյութեր, կապի միջոցներ եւ տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ:

Նրանք աշխատել են «ցանցային փակ կառույցների» ստեղծման վրա եւ լուծել են դրա ֆինանսական ապահովման խնդիրները: ԱԴԾ-ում նշել են, որ նրանք «հակասահմանադրական գործունեություն են ծավալել՝ հիմնված այսպես կոչված համաշխարհային խալիֆայության ստեղծման դոկտրինի վրա»:

Նոյեմբերի սկզբին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու աջակցի, որոնք միջոցներ են հավաքել ահաբեկիչներին ֆինանսավորելու համար, ձերբակալել են Դաղստանում: ԱԴԾ տվյալներով՝ նրանց հաջողվել է հավաքել առնվազն 10 մլն ռուբլի:

Նոյեմբերի 20-ին գերատեսչությունը հայտնել է Մոսկովյան տարածաշրջանում ԻՊ 3 հավաքագրողի ձերբակալության մասին: Նրանք զբաղվել են Սիրիա ռեկրուտների ուղարկմամբ, որոնք այնտեղ մասնակցել են մարտական գործողություններին ահաբեկիչների կողմից:  

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси