Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Շիրակի մարզում հրդեհվել է Chraysler ավտոմեքենան. Փրկարարներ են ժամանել

Շիրակի մարզում հրդեհվել է Chraysler ավտոմեքենան. Փրկարարներ են ժամանել

13:22 | 22.11.2019 | Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 21-ին, ժամը 15:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքր Քեթի գյուղի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Գյումրի-Բավրա հատվածի 12-րդ կմ-ին մասամբ այրվում է «Chraysler» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси