Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բենզեման նոր պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ

Բենզեման նոր պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ

11:02 | 22.11.2019 | Սպորտ

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման առաջիկայում նոր պայմանագիր կկնքի Արքայական թիմի հետ, տեղեկացնում է Fox Sports-ը:

Նոր պայմանագրով Բենզեման ավելի բարձր աշխատավարձ կստանա, իսկ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականի հունիս:

Ֆրանսիայի հարձակվողի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա հարձակվողը «Ռեալի» կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси