Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մեքսիկայի հարավում պայթյուն է տեղի ունեցել հացի փռում

Մեքսիկայի հարավում պայթյուն է տեղի ունեցել հացի փռում

10:18 | 22.11.2019 | Հասարակություն

Մեքսիկայի հարավում Օախակա նահանգի Սան Մարտին Մեքսիկապամ շրջանում հինգշաբթի գազի ցիստեռնի պայթյունն ամբողջությամբ ավերել է հացի փուռը: Մարմնական ծանր վնասվածքներ է ստացել առնվազն 11 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, Milenio պարբերականին հայտնել է քաղաքացիական պաշտպանության ուժերի տարածքային վարչության ղեկավար Էլիոդորո Դիասը:

«Դեպքի վայրը շրջապատվել է, վիրավորներին հիվանդանոցներ եւ մոտակա բուժհաստատություններ են տեղափոխել»,- ասել է նա: Իշխանությունները որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավել են 100 մարդու, այդ թվում՝ համայնքային եւ տարածքային ոստիկանության աշխատակիցներին:

Պայթյունի պատճառներն առայժմ չեն հրապարակվում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси