Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արգենտինայում հինգ մարդ է մահացել շաքարավազի գործարանում բռնկված հրդեհի պատճառով

Արգենտինայում հինգ մարդ է մահացել շաքարավազի գործարանում բռնկված հրդեհի պատճառով

18:48 | 21.11.2019 | Հասարակություն

Արգենտինայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ժուժույ նահանգում շաքարավազի գործարանում պայթյունի հետևանքով, որին հաջորդել է հրդեհը, հինգ մարդ է մահացել, կան նաև վիրավորներ, հայտնում է «Clarin»-ը՝ հղում անելով դատախազության տվյալներին:

Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի կեսօրին՝ շաքարի «La Esperanza» գործարանում, որը գտնվում է քաղաքի Սան-Պեդրո-դե-Ժուժույ քաղաքում:

Հրդեհը սկսվել է ալկոհոլով հսկա բաքի պայթյունից հետո:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси