Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ֆուտբոլով պետք է զբաղվեն ֆուտբոլային մարդիկ, կողմերը պետք է հրաժարական տան. «Red eagles» ակումբի հիմնադիր անդամ

Ֆուտբոլով պետք է զբաղվեն ֆուտբոլային մարդիկ, կողմերը պետք է հրաժարական տան. «Red eagles» ակումբի հիմնադիր անդամ

18:19 | 21.11.2019 | Հասարակություն

Հորդորում եմ կողմերին, որ հրաժարական տան, որ ձևավորվի ֆուտբոլային համակարգ, եթե չէ` կմնանք ու կդոփենք նույն տեղում, ու մեր ֆուտբոլն ավելի կվատանա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «red eagles» ֆուտբոլի ֆան ակումբի հիմնադիր-անդամ Դենիս Սարգսյանը:

Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում գործկոմի նիստ է ընթանում, «Red eagles»-ի անդամները ևս մանսակցում էին նիստին:

«Բոլորով պետք է հեռանան, ձևավորվի նոր գործկոմ, մենք հասկանում ենք, որ ֆուտբոլային դեմքեր կան գործկոմում, նրանք հետո կարող են առաջադրվել, բայց այս պահին պետք է բոլորով հեռանան: Փետրվար ամսից մենք ասում ենք, որ ֆուտբոլում լուրջ խնդիրներ կան»,- ասաց նա:

Հարցին՝ բավարա՞ր էր այդ ժամանակը տեսանելի արդյունքներ գրանցելու համար, նա պատասխանեց, որ տեսանելի արդյունքներ գրանցելու համար բավարար չէր, բայց ավելի խորքային պրոբլեմներ պետք է չլինեն: «Մենք առաջ գնալու տեղը հետ ենք գնացել»,- ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ այն ժամանակ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության էլիտային նշանակեցին գործկոմի կազմում, այդ ժամանակ չեն դժգոհել, վերջինս նշեց, որ իրենք խոսել են և ասել՝ այդ մարդիկ ի”նչ գործ ունեն գործկոմում:

Իսկ թե ինչո՞ւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները չպետք է լինեն գործկոմում, Դենիս Սարգսյանն ասաց. «Որովհետև երկու բևեռի է բաժանված ֆուտբոլի ֆեդերացիան, ամեն մեկն իր կողմի շահերն է առաջ տանում, ու բոլորս ենք տուժում դրանից»:

Նա նշեց, որ իրենք թեկնածու չունեն, որ առաջարկեն, բայց պետք է ֆուտբոլով զբաղվող լինեն, ֆուտբոլի հետ կապ ունեցող մարդիկ լինեն:

Հարցին՝ Արթուր Վանեցյանը ֆուտբոլի հետ կապ ունի՞, նա պատասխանեց. «Որոշ չափով՝ ոչ»:

Ինչ վերաբերում է նորանշանակ մարզիչ Աբրահամ Խաշմանյանին, նա ասաց, որ այս պահին մարզչից ավելին սպասելն իրատեսական չէ: «9-1 հաշիվը անընդունելի էր, բայց  բոլորս էլ հասկանում ենք, որ տասը օր առաջ նշանակված մարզիչը չէր կարող որևէ բան անել: Ֆեդերացիայի այս վիճակն անդրադառնում է նաև հավաքականի վրա, սպասելի էր արդյունքը»:

Նա չհամաձայնեց պնդումների հետ, թե ֆուտբոլիստներն էլ են մեղավոր այդ արդյունքների համար: «Ֆուտբոլիստներն ի՞նչ կապ ունեն, եթե ֆեդերացիան այս վիճակին է, համաձայն չեմ էն տեսակետին, որ Մխիթարյանը նվիրված չի աշխատում»,- ասաց նա և հավելեց. «Մեր ուզածն այն է, որ ֆուտբոլով զբաղվեն ֆուտբոլային մարդիկ և անդունդից հանեն մեր ֆուտբոլը, որ ավելի խորքային չդառնան խնդիրները»:

Հարցին՝ Ռուբեն Հայրապետյանը, ըստ նրա, ֆուտբոլի մա՞րդ էր, նա ասաց՝ ոչ:

Տեսանյութը՝ Tert.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси