Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռուբեն Խաչատրյանի ազատման դիմումը ստորագրվել է․ Տիգրան Վիրաբյանը ներկայացրել է տնօրենի ժ/պ-ին

Ռուբեն Խաչատրյանի ազատման դիմումը ստորագրվել է․ Տիգրան Վիրաբյանը ներկայացրել է տնօրենի ժ/պ-ին

16:12 | 21.11.2019 | Քաղաքականություն

Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել այգու փոխտնօրեն Վլադիմիր Սիմոնյանը։ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ասաց, որ այսօր նրան կներկայացնի այգու աշխատակազմին։

Տեղակալի խոսքով՝ Կենդանաբանական այգու՝ Իրանից հրավիրված փոխտնօրեն Իման Մեմարիանը Հայաստանում է․ «Մասնագետի հետ հանդիպել եմ, բայց կան խնդիրներ իր կացության և աշխատանքի իրավունքի հետ, որը ընթացքում կարգավորովում է։ Այս փաստաթղթերը կարգավորելուց հետո մասնագետը կանցնի աշխատանքի, կնշանակվի այգու փոխտնօրեն, ՀՕԱԿ-ի տնօրենի լիազորության ներքո է գտնվում փոխտնօրենի նշանակումը»։

Հարցին՝ քաղաքապետարանը ցանկանո՞ւմ է մասնագետին տեսնել այգու տնօրեն, ՀՀ քաղաքացիության հարց չի առաջանա արդյոք, նա ասաց․ «Եթե հետագայում մասագետը որոշի, որ մեր երկրում ղեկավար պաշտոն է ցանկանում զբաղեցնել, ՀՀ քաղաքացիության հարց կառաջանա, մրցույթով են ընտրվում այգու տնօրենները»։

Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրել է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ազատման դիմումը։

Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 31–ին Երևանի կենդանաբանական այգու ղեկավարությունը հայտարարել էր, որ թափառող շները հարձակվել ու երեք կենգուրու են հոշոտել, իսկ հաջորդ օրը` նոյեմբերի 1–ին, շների ոհմակի հարձակման հետևանքով 3 մուֆլոն էր անկել։  Նույն օրը Տիգրան Վիրաբյանի հորդորով  այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси