Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նիկոլ Փաշինյանին հարց տվող ադրբեջանցի «բլոգերը» ուժային ծառայության աշխատակից է

Նիկոլ Փաշինյանին հարց տվող ադրբեջանցի «բլոգերը» ուժային ծառայության աշխատակից է

15:36 | 21.11.2019 | Քաղաքականություն

Բաց աղբյուրներից շատ հեշտ կարելի էր պարզել, թե ով է իրականում «բլոգեր» Աթա Աբդուլաևը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեն Ղուլյանը։

«Ադրբեջանցի այսպես կոչված բլոգերին նախքան եկեղեցու դռնով ներս թողնելը կարելի էր գոնե բաց աղբյուրներից օգտվել... Ոչ հետախուզական ռեսուրսներ էր պետք օգտագործել, ոչ էլ արտաքին հետախուզության հնարավորությունները։ Բաց աղբյուրներից շատ հեշտ կարելի էր պարզել, թե ով է իրականում «բլոգեր» Աթա Աբդուլաևը և կոնկրետ որ ծառայության հրահանգով է հայտնվել Իտալիայում։

Հուսով եմ, որ հաջորդ անգամ վարչապետի և «բլոգեր» Ռամիլ Սաֆարովի հարց ու պատասխանի ականատեսը չենք լինելու։

Գոնե դրան դեմքով ճանաչու՞մ եք»,-նշեց նա։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси