Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱՄՆ-ում դպրոցական կայանատեղիում գտել են ինքնաշեն ռումբ

ԱՄՆ-ում դպրոցական կայանատեղիում գտել են ինքնաշեն ռումբ

13:54 | 21.11.2019 | Հասարակություն

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքում դպրոցական կայանատեղիում հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, հայտնում է Mercury News հրատարակությունը:

Ըստ ոստիկանության աշխատակից Ջինա Տեպուրտենի, կասկածելի սարքի մասին հաղորդումը ստացվել է երեքշաբթի  ժամը 11.30-ին (Երևանի ժամանակով չորեքշաբթի 01.30-ին): Առաջինն այն հայտնաբերել է դպրոցի այգեպանը և տարել վարչական շենք՝ ղեկավարությանը գտածոյի մասին հայտնելու համար:

Դեպքի վայր ժամանելուն պես ոստիկանությունն իրը որակել է որպես «ինքնաշեն պայթուցիկ սարք»: Դպրոցը տարհանելուց հետո ռումբը վնասազերծվել է:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси