Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արմավիրի մարզում հրդեհվել է տան տանիքը

Արմավիրի մարզում հրդեհվել է տան տանիքը

10:01 | 21.11.2019 | Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 20-ին, ժամը 19:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի Թորոմոնյան փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:33-ին, մարվել՝ 20:16-ին: Տուժածներ չկան:

Այրվել է Զվարթնոց գյուղի Թորոմոնյան փողոցում գտնվող տան տանիքը (70 քմ)՝ մասամբ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси