Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թուրքիան Ռուսաստանին վստահեցրել է, որ մտադիր չէ վերսկսել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները

Թուրքիան Ռուսաստանին վստահեցրել է, որ մտադիր չէ վերսկսել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները

15:35 | 20.11.2019 | Հասարակություն

Թուրքիան Ռուսաստանին վստահեցրել է, որ կասկածի տակ չի դնի Սիրիայում Ռուսաստանի աշխատանքն ու մտադիր չէ վերսկսել Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը անհրաժեշտ ոչինչ չեն արել թուրք-սիրիական սահմանից քրդական կազմավորումների դուրսբերման համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների եւ մեր դեսպանի միջեւ շփումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում մեր դեսպանին վստահեցրել են, որ Անկարան կասկածի տակ չի դնում Ռուսաստանի աշխատանքը: «Խաղաղության աղբյուր» գործողության վերսկսման մասին պարոն Չավուշօղլուն, իմ գործընկերն ու ընկերը, ինչպես նաեւ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը չեն խոսել»,- ասել է նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси