Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բաքու-Ստամբուլ չվերթն իրականացնող ինքնաթիռն օդանավակայան է վերադարձել ուղևորներից մեկի ինքնազգացողության վատթարացման պատճառով

Բաքու-Ստամբուլ չվերթն իրականացնող ինքնաթիռն օդանավակայան է վերադարձել ուղևորներից մեկի ինքնազգացողության վատթարացման պատճառով

15:15 | 20.11.2019 | Հասարակություն

Ադրբեջանական Buta Airways ավիաընկերության J2 9103 չվերթն իրականացնող օդանավի ուղևորներից մեկի առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով օդաչուները որոշում են կայացրել վերադառնալ Բաքվի օդանավակայան, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ինչպես հաղորդել են Buta Airways ընկերությունից, ինքնաթիռն իրականացնելիս է եղել Բաքու-Ստամբուլ չվերթը: Օդանավում եղել է 104 ուղևոր։

Ակնկալվում է, որ ինքնաթիռը թռիչքը կիրականացնի ուղևորին բուժանձնակազմին հանձնելուց հետո։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси