Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Մի հարց հարգելի քպականներին և իմքայլականներին». Ռուբեն Մելիքյանը՝ «Վերնատուն» ակումբի մասին

«Մի հարց հարգելի քպականներին և իմքայլականներին». Ռուբեն Մելիքյանը՝ «Վերնատուն» ակումբի մասին

12:36 | 20.11.2019 | Քաղաքականություն

Իր իսկ հիմնադրած ակումբի համար Վազգեն Մանուկյանի կողմից «Վերնատուն» անվանումն ընտրելը Քպականների եւ իմքայլականների կողմից առավել քննադատված երեւույթն է նոյեմբեր ամսին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մի հարց հարգելի քպականներին եւ իմքայլականներին։ Ձեր կուսակցության անվանումը՝ Ռուսսոյի, իսկ դաշինքի անվանումը՝ Լենինի հայտնի գաղափարների պատվին անվանակոչելիս որեւէ մեկը ինչ-որ պրետենզիա հայտնե՞լ է։ Չեմ հիշում, որ հայտնած լինի։

Ճիշտ է, կարող եք առարկել, որ դուք շատ հետեւողական եք եղել համապատասխանաբար «Սոցիալական պայմանագրի» եւ «Քայլ առաջ, երկու քայլ հետ»-ի գաղափարները կենսագործելու հարցում։ Բայց դա լրիվ այլ պատմություն է»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси