Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայաստանյան շուկայում փոքրացել է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների մասնաբաժինը. Ավինյան

Հայաստանյան շուկայում փոքրացել է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների մասնաբաժինը. Ավինյան

12:15 | 20.11.2019 | Քաղաքականություն

Հայաստանում տնտեսական գործունեության դաշտն ազատականացված է եւ պետական մակարդակով հովանավորվող մենաշնորհներ չկան եւ չեն կարող լինել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, Մրցակցության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված «Արդյունավետ մրցակցության ապահովումը թվայնացվող աշխարհում» թեմայով համաժողովի սկզբում իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով, ազատ մրցակցության ապահովումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. «2018-ի քաղաքական վայրիվերումների պրոցեսում 5,2 տոկոս տնտեսական ցուցանիշով եւ 2019 թվականին այդ ցուցանիշի 7 տոկոսին ձգտելը խոսում է հենց այն մասին, որ իրականացվել են լուրջ փոփոխություններ:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ունի կարեւոր առաքելություն՝ խրախուսել ազատ եւ մրցակցային շուկաները: Այս 7 ամիսների ընթացքում ՏՄՊՊՀ-ի աշխատանքը նպաստել է դրան, կատարվել են աննախադեպ ծավալի ուսումնասիրություններ: Տեսնում ենք, որ ունենք դրական փոփոխություններ, դաշտում հայտնվում են նոր խաղացողներ եւ փոքրացել է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների մասնաբաժինը շուկայում:

Որոշ շուկաներում առկա են խնդիրներ եւ ՏՄՊՊՀ-ի գործիքակազմը բավարարում է, որ խնդիրների հիմնական հատվածին լուծումներ տա 2020 թվական»,-ասաց նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси