Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ադրբեջանի նախագահը անկիրթ հայտարարություն է արել. Հայաստանում հրեական համայնքի ղեկավար

Ադրբեջանի նախագահը անկիրթ հայտարարություն է արել. Հայաստանում հրեական համայնքի ղեկավար

11:13 | 20.11.2019 | Հասարակություն

Հայաստանի հրեական համայնքը՝ որպես հասարակական կազմակերպություն, գոյություն ունի 1991 թվականից, բայց հրեաները պատմական Հայաստանի տարածքում բնակվում են դարեր շարունակ։ Այս մասին ասել է համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելերը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը։

«Ես չեմ ցանկանում արձագանքել հարեւան երկրի ղեկավարության եւ կեղծ-մասնագետների սադրանքին։ Ցավոք, նրանք փորձում են օգտագործել հրեաներին որպես գործիք իրենց խնդիրները լուծելու համար եւ որպես կռվախնձոր ժողովուրդների միջեւ։ Դա շատ ցածր եւ անհեռատես պահվածք է»,- ասել է համայնքի նախագահը։

Նշելով, որ համայնքի ղեկավարն է 1996-ից, Ռիմա Վարժապետյան-Ֆելերն ընդգծեց, որ համայնքը հայտնի է ամբողջ աշխարհում եւ իր գոյության հաստատման կամ դրա հերքման կարիք չունի. «Որովհետեւ մենք կանք, եւ ամբողջ աշխարհն այդ մասին գիտի։ Մեր մասին գիտեն եւ մեզ հետ ակտիվորեն աշխատում են ոչ միայն աշխարհի հրեական կազմակերպությունները, այլեւ Իսրայելի պետական կառույցները։ Բնավ կարիքը չունեմ ապացուցելու ոչ Ալիեւին, ոչ Ադրբեջանին, ոչ որեւէ մեկին մեր գոյության փաստը։ Միակ բանը, որ ուզում եմ ասել. այնքան անկիրթ է պետության ղեկավարի հայտարարությունը, որը փորձում է «հրեական գործոնն» օգտագործել իր նպատակների համար, բայց հարկ չի համարել ճշտել ազգանունը՝ դրանով իսկ ի ցույց դնելով իր քամահրանքը... Թեեւ կարծում եմ, որ պետության ղեկավարին վայել չէ զրույց վարել այդ ձեւաչափով»։

«Բայց խոսելով մեծ քաղաքականության մասին՝ կարող ենք փաստել. Նման սադրիչ հայտարարություններին դիմելը եւ հարցը հրեական համայնքի միջոցով լուծելը, Հայաստանի հանդեպ, դա լավագույն դեպքում պարզապես անգրագետ է, վատագույն դեպքում՝ սադրանք, դա ազգամիջյան պառակտման հրահրում է, դա հակամարտությունների հրահրում է երկրների միջեւ։ Մենք՝ համայնքների ղեկավարներս, տարբեր ձեւաչափերում միմյանց հետ հանդիպելիս, միշտ կոչ ենք անում. եկեք խաղաղարար լինենք, եկեք ջանքեր գործադրենք, որպեսզի հասնենք խաղաղության տարածաշրջանում։ Եթե պետության ղեկավարը, նման հսկայական հրեական սփյուռք ունենալով, կարող է նման ելույթներ ունենալ, ապա ես կարող եմ միայն ափսոսել եւ մեկ անգամ եւս կոչ անել ոչ միայն Հայաստանի հրեաներին, այլեւ բոլոր մակարդակներում, խոսել այն մասին, որ չարժե վստահել նման ելույթներին։ Դա հերթական սադրանք է, հերթական վիրավորանք ոչ միայն Հայաստանի, այլեւ, առաջին հերթին, հենց հրեաների հասցեին»,- ընդգծել է Ռիմա Վարժապետյան-Ֆելերը։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси