Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երևանում փորձել են կտրել դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը. Նա տեսաուղերձ է հղել

Երևանում փորձել են կտրել դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը. Նա տեսաուղերձ է հղել

10:54 | 20.11.2019 | Հասարակություն

Նախօրեին դերասան Արտյոմ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել՝ տեղեկացնելով, որ Դավթաշեն վարչական շրջանում երթուղայինի վարորդը փորձել է կտրել իր պարանոցը:

«Ես շատ տեղերում եմ ապրել, բայց վերջը որոշեցի գալ Հայաստան: Մեկ ամիս է արդեն, որ Հայաստանում եմ, շատ ուրախացած, ոգեւորված եկել եմ, բայց այսօր հասկացա, որ Հայաստանում շատ վտանգավոր է ապրելը, որովհետեւ օրը ցերեկով մայրաքաղաքի մեջ կարող է մի հատ խլնքոտ, թարախակալած «ԳԱԶԵԼ»-ի շոֆեռ սալոնից դանակ, խանչալ, չափաջաղ ու էդպիսի մի հատ զենք հանի ու ուզենա իմ վիզը կտրի, ոչ ավել, ոչ պակաս, կնոջս աչքի առաջ»,-տեսանյութում ասել է Արտյոմ Կարապետյանը:

Նա հավելել է, որ դեպքի պահին դիմացի մայթին եղել է ոստիկանական մեքենա, ավտոբուս, բայց ոչ մի արձագանք չի եղել նրանց կողմից:

Նա Ոստիկանությանը կոչ է արել հետեւողական լինել. «Իմ կյանքը վտանգված է աստեղ, Հայաստանում դեռ վիկինգների կուլտուրան է, այսինքն թրերով կարող ենք հելնենք»,-ասել է նա եւ հայտարարել, որ մեծ դանակով է շրջելու այնքան ժամանակ, քանի դեռ ոստիկանները «ԳԱԶԵԼ»-ների վարորդների մեքենաներից այդ զենքերը չեն վերացրել:

Դերասանը նաեւ հայտարարել է, որ իր հայտարարությունը քաղաքական ենթատեքստ չունի. «Ես ոչ էս ճամբարից եմ, ոչ էն: Իմ ճամբարն իմ տունն է, իմ ընտանիքը, ընկերները»:

Այս առնչությամբ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ իրենք ուսումնասիրում են դերասան Արտյոմ Կարապետյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութը:

Տեսանյութը՝ News.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси