Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀ-ում ցանկանում են ընդլայնել քաղաքացիների բանկային գաղտնիքին իրավապահ մարմինների հասանելիությունը

ՀՀ-ում ցանկանում են ընդլայնել քաղաքացիների բանկային գաղտնիքին իրավապահ մարմինների հասանելիությունը

18:53 | 19.11.2019 | Քաղաքականություն

Օրենսդրական այս փաթեթով Հայաստանում կընդլայնվի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հասանելիությունը քաղաքացիների բանկային գաղտնիքին։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, Քրեակատարողական օրենսգրքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, նոյեմբերի 19-ին ասաց Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նա, մասնավորապես, նշեց, որ գործող օրենսդրությամբ բանկային հաշիվների մասին տվյալները քննությունը եւ դատախազությունը կարող են ստանալ միայն կասկածյալների եւ ամբաստանյալների դեպքում։ Ընդ որում՝ նրանց հետ կապված անձանց տվյալները ստուգման ենթակա չեն։

Այս առնչությամբ արդարադատության նախարարն առաջարկեց քննությանը հասանելի դարձնել ընտանիքի անդամների եւ փոխկապակցված անձանց բանկային տվյալները, երբ կան կասկածներ, որ նրանք համամասնակից են հանցագործությանը կամ, համենայն դեպս, իմացել են այդ մասին։

Միեւնույն ժամանակ, այդպիսի անձանց բանկային տվյալների հասանելիությունը խիստ կսահմանափակվի։ Այսպես, քննությունը կկարողանա այն ստանալ միայն հանցագործությունների խստորեն որոշված ցուցակով, այդ թվում կոռուպցիոն բնույթի։ Երկրորդ՝  փոխկապակցված անձանց բանկային տվյալների արտոնումը  կարելի կլինի ստանալ միայն գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի թույլտվությամբ։ Եվ երրորդ՝ դատարանը պետք է որոշի՝ արդյո՞ք այս միջոցը գործը բացելու համար միակ հնարավորն է։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси