Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Իրանցիների հանցավոր աճպարարությունն՝ Արթիկում. Կաղին վաճառող կնոջից գողացել են 70 հազար դրամ

Իրանցիների հանցավոր աճպարարությունն՝ Արթիկում. Կաղին վաճառող կնոջից գողացել են 70 հազար դրամ

18:34 | 19.11.2019 | Հասարակություն

Նոյեմբերի 18-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում պարեկող ոստիկաններին է դիմել 50-ամյա մի կին եւ հայտնել, որ Բաղրամյան փողոցում առեւտուր կատարելիս երկու իրանցի իրենից գնել են 500 դրամ արժողությամբ կաղին եւ ցանկացել են վճարել 10 հազար դրամանոց թղթադրամով:

Ոստիկանությունից հայտնում են, որ նրանցից մեկն իր ձեռքից վերցնելով ընդհանուր թղթադրամները՝ որոշակի գումար պահել ու մնացածը վերադարձրել է: Ըստ կնոջ հաղորդման՝ իրենից հափշտակել են 70 հազար դրամ:

Իրանցիների մոտ եղած գումարը վերցվել է՝ հետագա պարզաբանումների համար:

Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси