
ԱՄԷ նախագահի եղբոր մահվան կապակցությամբ իջեցվել է Հայաստանում ԱՄԷ դեսպանատան դրոշը
17:13 | 19.11.2019 | Քաղաքականություն
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան դրոշն իջեցվել է՝ կապված ԱՄԷ նախագահի եղբայր, նախագահի ներկայացուցիչ Ն․Վ․ Շեյխ Սուլթան բն Զայեդ Ալ Նահյանի մահվան հետ։
Նախագահի աշխատակազմը երկրում այս առնչությամբ հայտարարել է եռօրյա սուգ։
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը խորը կսկիծով սգում է հայրենիքի մեծ կորուստը։