Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայաստանում պետությունը կօգնի 59 միայնակ թոշակառուների

Հայաստանում պետությունը կօգնի 59 միայնակ թոշակառուների

17:04 | 19.11.2019 | Քաղաքականություն

2020 թվականի հունվարի 1-ից պետությունը կփոխհատուցի սոցիալական բնակարան զբաղեցնող քաղաքացիների վճարները։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Սոցիալական բնակարանի բնակֆոնդում ապրող միայնակ թոշակառուներին հասցեական սոցիալական օգնության մասին» օրինագծի քննարկման ընթացքում, նոյեմբերի 19-ին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ այդ քաղաքացիներին (թոշակառուներին- խմբ.) տրվել է միայն բնակարան, իսկ մյուս խնդիրները եւ հարցերը նրանք ստիպված են եղել լուծել իրենց թոշակի հաշվին։ «Այդ միջոցները նրանց չեն բավականացնում»,- պարզաբանել է Գասպարյանը՝ ավելացնելով, որ խոսքը 59 միայնակ թոշակառուների մասին է։

Իսկ վճարների ընդհանուր գումարը, ինչպես նշեց փոխնախարարը, կկազմի մոտ 8,5 մլն դրամ տարեկան։ «Այսինքն՝ տարեկան մեկ մարդու համար կնախատեսվի 144 հազար դրամ»,- ամփոփել է Գասպարյանը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси