Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայաստանը կանցնի էլեկտրաէներգիայի էլեկտրոնային առեւտրի համակարգի. USAID ղեկավար

Հայաստանը կանցնի էլեկտրաէներգիայի էլեկտրոնային առեւտրի համակարգի. USAID ղեկավար

16:56 | 19.11.2019 | Հասարակություն

Հայաստանը լիովին կանցնի էլեկտրաէներգիայի էլեկտրոնային առեւտրի համակարգի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 19-ին ասաց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայկական առաքելության միջազգային զարգացման գծով ղեկավար Դեբորա Գրիզերը։

Նրա խոսքով՝ գործակալությունն աջակցում է ծրագրի մշակմանը, որը կապահովի էլեկտրաէներգիայի առեւտուրն էլեկտրոնային ձեւով։ Նա ավելացրել է, որ այդ տեխնոլոգիան կարող է տարածվել նաեւ սահմանամերձ առեւտրի մակարդակում։

USAID-ի «Ապագայի էներգիան» ծրագրի ներկայացուցիչ Աբգար Բուդաղյանն իր հերթին պարզաբանեց, որ այժմ մշակվում է շուկայի ծրագրային կառավարման համակարգը, որը հագեցած կլինի արդիական լուծումներով։ «Մշակումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2021 թվականի փետրվարը։ Այն անհատույց կտրամադրվի շուկայի օպերատորին»,- ամփոփել է նա։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси