Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Շշի Մելոյի մահափորձի գործ. վերջինիս մեքենան դեպքի վայրից հեռացնելու փաստի առթիվ քրգործն արդեն դատարանում է

Շշի Մելոյի մահափորձի գործ. վերջինիս մեքենան դեպքի վայրից հեռացնելու փաստի առթիվ քրգործն արդեն դատարանում է

16:48 | 19.11.2019 | Հասարակություն

Ավարտվել է 2019 թ. օգոստոսի 2-ին Երեւան-Սեւան մայրուղում հանցագործության դեպքի վայրից հանցագործության հետքեր կրող ավտոմեքենան ապօրինաբար, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելով հեռացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2019 թ. օգոստոսի 2-ին Երեւան-Սեւան մայրուղու 15 կմ հատվածում պայթուցիչի միջոցով կատարված գործարար Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) սպանության փորձի  դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում, դեպքի վայր հանդիսացող, ժապավեններով սահմանազատված տարածքից հանցագործության հետքեր կրող՝ Մելիք Մանուկյանին պատկանող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու եւ քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ, առանց դեպքի վայրի զննությունն իրականացնող քննիչի եւ դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայողների թույլտվության, նշված տարածք երկու այլ անձանց հետ մուտք է գործել գործարար Մելիք Մանուկյանի եղբայր Ռ. Մ.-ն:

Հանցագործության հետքեր կրող նշված ավտոմեքենան դեպքի վայրի տարածքից տեղափոխելու հարցի վերաբերյալ Ռ. Մ.-ն վիճաբանության մեջ է մտել քննիչի եւ դեպքի վայրի տարածքի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ եղբոր հիշյալ ավտոմեքենան պետք է տեղափոխի իր նախընտրած տարածք:

Ոստիկանները, ինչպես նաեւ քննիչը հորդորել են դադարեցնել նման վարքագիծը, նրան դուրս հրավիրել պահպանվող տարածքից: Ռ. Մ.-ն, սակայն չի ենթարկվել նրանց հորդորներին, հակառակ դրան՝ դեպքի վայրի զննության մասնակից ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության հրաձիգ, Մելիք Մանուկյանի անվտանգության աշխատակից Մ. Մ.-ին կարգադրել է ավտոմեքենան դուրս բերել այդ տարածքից:

Վերջինս, Ռ. Մ.-ի դրդմամբ, գիտակցելով, որ դեպքի վայրում գտնվողն ավտոմեքենան իր վրա կրում է հանցագործության հետքեր եւ տեղյակ լինելով, որ իրավապահ մարմինների կողմից արգելվել է առանց թույլտվության հիշյալ ավտոմեքենան տեղափոխելը, գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ միջամտել է քննիչի գործողություններին: Մասնավորապես, նա նստել է վերոհիշյալ ավտոմեքենան եւ, չենթարկվելով դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, գործի է դրել այն, կտրուկ տեղից շարժել եւ ոստիկանության ծառայողի ուղղությամբ վարելու ձեւով վերջինիս կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության սպառնալիքի գործադրմամբ հատել դեպքի վայրի սահմանազատման համար ամրացված ժապավենը եւ ավտոմեքենան հեռացրել այնտեղից:

Նկարագրված հանցավոր արարքը կատարելու համար 2019 թ. նոյեմբերի 8-ին Ռ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանաման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նույն օրը Մ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորման այլընտրանքային միջոց գրավը:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը եւ ըստ էության քննություն կատարելու համար քրեական գործն ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси