Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Խախտումներ «Գորիս» ՔԿՀ-ում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները

Խախտումներ «Գորիս» ՔԿՀ-ում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները

15:34 | 19.11.2019 | Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը եւ կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետներն Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են մանրակրկիտ վերլուծություն:

Արձանագրվել են հետեւյալ հիմնական խնդիրները.

քրեակատարողական ծառայողների եւ ազատությունից զրկված անձանց թիվը խիստ անհամաչափ է,

պահման պայմանները խիստ անբավարար են, առկա են խնդիրներ լոգանքի կազմակերպման հետ, անհրաժեշտ են վերանորոգման եւ մաքրման պատշաճ աշխատանքներ,

պատժախցերի սանհանգույցները բնակելի տարածքից պատով առանձնացված չեն,

տեղաշարժման խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց համար քրեակատարողական հիմնարկում բացակայում են հարմարեցվածությունները,

չեն պահպանվում ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի քանակական եւ որակական չափանիշները,

առկա են բժշկական օգնության կազմակերպմանն առնչվող խնդիրներ (օրինակ՝ առկա են բժշկական գաղտնիքի պահպանման խնդիրներ, ոչ պատշաճ է կազմակերպվում նախնական բժշկական զննությունը եւ այլն),

անհրաժեշտ է ընդլայնել ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի խրախուսման մեխանիզմները,

բացակայում են վերասոցիալականացման եւ հասարակություն վերաինտեգրման պարբերական եւ համալիր միջոցառումները

քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են:

Նշված փաստաթուղթը ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարություն եւ Քրեակատարողական ծառայություն՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը եւ աջակցելու դրանց լուծմանը:

Միաժամանակ, Պաշտպանն ընդգծել է քրեակատարողական ծառայողների աշխատանքային պայմանների բարելավման կարեւորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси