Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կալիֆոռնիայի իշխանությունները դատի են տվել ԱՄՆ-ում խոշորագույն էլեկտրոնային ծխախոտ ատադրողին

Կալիֆոռնիայի իշխանությունները դատի են տվել ԱՄՆ-ում խոշորագույն էլեկտրոնային ծխախոտ ատադրողին

14:00 | 19.11.2019 | Հասարակություն

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի գլխավոր դատախազ Խավիեր Բեսերան եւ Լոս Անջելես շրջանի իշխանությունները երկուշաբթի դատական հայց են ներկայացրել Juul Labs ընկերության դեմ, որը ԱՄՆ-ում էլեկտրոնային ծխախոտի խոշորագույն արտադրողն է: Այս մասին նշված է գլխավոր դատախազի կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթում ընդգծվում է, թե չնայած ընկերության այն հայտարարություններին, որ իր արտադրանքը նախատեսված է միայն մեծահասակների համար, Juul-ն «իր գովազդը թիրախավորում է անչափահասների ուղղությամբ»: Դրանից բացի, ըստ հայցվորների, բավարար ուշադրություն չի դարձնում այն նախազգուշացումներին, թե օրգանիզմին ինչպիսի վնաս կարող է հասցնել իր արտադրանքի գործածումը: Հայտարարության մեջ նշվում է, որը խոսքը քաղցկեղային հիվանդությունների զարգացման վտանգի, զարգացման արատներին վերաբերող ռիսկերի, ինչպես նաեւ մարդու վերարտադրողական համակարգի համար հնարավոր վնասի մասին է:

Հայցում ընդգծվում է, որ Juul-ը պատշաճ կերպով չի ստուգել էլեկտրոնային ծխախոտ գնողների տարիքը, ինչպես նաեւ անչափահասներին է ուղարկել գովազդային բնույթի նյութեր: Հայցվորները պահանջում են, որ ընկերությունը խախտումները դադարեցնի եւ տուգանք վճարի, որի չափն առայժմ որոշված չէ:

Juul-ի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որում նշված է, որ իր արտադրանքի թիրախային լսարանը մեծահասակներն են: Ընկերությունից ընդգծել են, որ իրենք չեն փորձում իրենց արտադրանքն իրացնել անչափահասների շրջանում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси