Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Օրբելի կենտրոնի փորձագետի մուտքը Հայաստան արգելվել է, քանի որ եղել են լուրջ եւ հիմնավոր սպառնալիքներ․ ԱԱԾ

Օրբելի կենտրոնի փորձագետի մուտքը Հայաստան արգելվել է, քանի որ եղել են լուրջ եւ հիմնավոր սպառնալիքներ․ ԱԱԾ

12:35 | 19.11.2019 | Քաղաքականություն

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է, քանի որ գոյություն են ունեցել նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ եւ հիմնավոր սպառնալիքներ: Այս մասին հայտնեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

«Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «զ» ենթակետի համաձայն»,- հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Համաձայն «Օտարերկրացիների մասին»  օրենքի 8-րդ հոդվածի «զ» ենթակետի օտարերկրացիների մուտքը Հայաստան արգելվում է, եթե գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ եւ հիմնավոր սպառնալիքներ:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում  հայտնել էր, որ նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի կողմից մեկ շաբաթով գործուղվել էր Տաջիկստան՝ միջազգային գիտաժողովում ներկայացնելու Հայաստանը, սակայն մեկնելիս օդանավակայանի աշխատակիցը իրենից վերցրեցլ է կացության քարտը՝ պատճառաբանելով թե համակարգիչն այն անվավեր է ճանաչում։ «Նոյեմբերի 16-ն ՀՀ վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում նրան արգելել են մուտք գործել Հայաստան՝ առանց որեւէ բացատրություն տալու։ Տրանզիտային գոտում 12 ժամ պահելով առանց հաց ու ջրի՝ արտաքսեցին Ռուսաստանի Դաշնություն»։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси