Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ողբերգական վթար՝ Վարդենիս-Ակունք ճանապարհին. ուղեւորը տեղում մահացել է

Ողբերգական վթար՝ Վարդենիս-Ակունք ճանապարհին. ուղեւորը տեղում մահացել է

10:53 | 19.11.2019 | Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 19-ին, ժամը 01:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդենիս-Ակունք ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi Montero» եւ «Opel Astra G» (վարորդ` Արմեն Ս., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետեւանքով «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Արա Մ.-ն (ծնված 1983 թ.) տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси