Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռուսական մաֆիան մնացել է առանց թիվ մեկ «օրենքով գողի»

Ռուսական մաֆիան մնացել է առանց թիվ մեկ «օրենքով գողի»

18:32 | 18.11.2019 | Հասարակություն

Հանցավոր աշխարհում այլեւս չկա հստակ արտահայտված գլխավոր առաջնորդ, ավելին՝ նրա ի հայտ գալը չի նախատեսվում: Դրանից բացի, առաջացել են նաեւ «համամիութենական օբշչակ» միջոցների հավաքագրման խնդիրներ: Այս ամենը տեղի է ունենում ՌԴ ՔՕ 210.1 հոդվածի ակտիվ կիրառման պատճառով, որը պատասխանատվություն է նախատեսում հանցավոր հիերարխիայում բարձրագույն դիրք զբաղեցնելու համար:

Իրավապահ մարմիններում աղբյուրին վկայակոչելով՝ «Ռոսբալտը» հայտնում է, որ մինչեւ հիմա «քրեական գեներալները» չեն կարողանում դուրս գալ «օրենքով գող» Օլեգ Շիշկանովի (Շիշկանի) կալանավորվելուց հետո ապրած ցնցումից: Հենց նա էր «համամիութենական օբշչակի» պահպանման պատասխանատուն, իսկ նման պահապանը սովորաբար «բոսսերի բոսսն» է: Շիշկանը վերջին կարգավիճակում իրեն առանձնապես չի ցուցադրել, սակայն նա հանցավոր աշխարհում չափազանց նկատելի եւ հարգարժան դեմք էր: Շիշկանովի անձը գրեթե հարցեր չի առաջացրել մաֆիոզ կլաններից մեծ մասի մոտ: Նրա կալանավորումը միանգամայն անսպասելի էր: Իսկ Շիշկանից հետո օպերատիվ աշխատողները սկսեցին ՌԴ ՔՕ 210.1 հոդվածով մեղադրանքներ առաջադրել (այդ թվում՝ հեռակա) նաեւ այլ «օրենքով գողերի»: Եվ այսօր Ռուսաստանը անսպասելիորեն «քրեական գեներալների» համար դարձել է միանգամայն վտանգավոր երկիր: ՌԴ-ում իրենց հանգիստ կարող են զգալ միայն ԱԴԾ-ի հետ սերտորեն համագործակցող «օրենքով գողերը» (նրանցից ոմանց անվտանգության ծառայությունները ղեկավարում են հակահետախուզության նախկին աշխատակիցները), սակայն «թիվ մեկ օրենքով գողի» տեղը զբաղեցնելու նրանցից որեւէ մեկի հեռանկարները չափազանց ցածր են:

Այս պատճառով Ռուսաստանից ակտիվ «գողական արտագաղթը» շարունակվում է: Դրա առաջին ալիքն անցավ դեռեւս մինչեւ Շիշկանին կալանավորելը: Այսպես՝ «օրենքով գող» Օլեգ Պիրոգովը (Ցիրկաչ) Մերձմոսկվայից տեղափոխվել է Թուրքիա: Այս երկրում է նաեւ Ռամազ Ձնելաձեն (Ռամազ Քութայիսկի): «Օրենքով գողեր» Գուրամ Չիխլաձեն (Կվեժոեւիչ) եւ Գեորգի Քալաշյանը (Կոտիկ Մլադշի) Իսրայել են ուղեւորվել: Ռուսլան Գեգեչկորին (Շլյապա Մլադշի) Կիպրոս է տեղափոխվել, որտեղ հիմա հիմնավորվել է նրա կլանը, որը ղեկավարում են Ռոլանդ Գեգեչկորին (Ռոլանդ Շլյապա) եւ Մերաբ Մզարելուան (Դույակե): Մի քանի մաֆիոզներ տեղափոխվել են Բուլղարիա եւ այլն:

Այն բանից հետո, երբ վանդակաճաղի հետեւում հայտնվեց Շիշկանը, ՌԴ-ից սկսեցին հեռանալ ազդեցիկ սլավոնական «օրենքով գողերը», որոնք մինչ դա իրենց միանգամայն վստահ էին զգում:

«Գահը» կարող էր զբաղեցնել Տարիել Օնիանին, նրա կողմնակիցներն ամեն ինչ արել էին, որ Տարոյին Ռուսաստանից Վրաստան վտարեն, որտեղից նրա համար արդեն Թուրքիայի տոմս էր պատվիրված:

Սակայն ՌԴ-ն նախընտրեց Օնիանիին վտարել Իսպանիա, որը երկար ժամանակ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել հանցավոր միություն ստեղծելու եւ փողերի լվացման համար: Հիմա դժվար է ենթադրել, թե Տարոն երբ կհայտնվի ազատության մեջ:

Ըստ էության, հիմա գոյություն չունի գլխավոր «օրենքով գող»: Այս տեղին հավակնում է Մերաբ Ջանգվելաձեի (Մերաբ Սուխումսկի) եւ Նադիր Սալիֆովի (Լոտո Գուլի) կապը, բայց հաշվի առնելով նրանց ոսոխների թիվը, չի ստացվի դառնալ «բոլոր բոսսերի բոսսերը»:

Խնդիրներ կան «համամիութենական օբշչակ» միջոցների հավաքագրման հետ կապված: Այն ժամանակ, երբ «թիվ 1 օրենքով գողն» էր Զաքարիա Քալաշովը, դրանով զբաղվում էին մաֆիոզներ Վասիլի Խրիստոֆորովը եւ Էլգուջա Թուրքաձեն (Գուջա): Սակայն հիմա երկուսն էլ Ռուսաստանում հաճախ չեն հայտնվում, ուստի խնդիրներ կան «օբշչակի» հատկացումների հարցում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси