Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հնարավոր է՝ քրդամետ կուսակցության պատգամավորներն ի նշան բողոքի լքեն Թուրքիայի խորհրդարանը

Հնարավոր է՝ քրդամետ կուսակցության պատգամավորներն ի նշան բողոքի լքեն Թուրքիայի խորհրդարանը

17:54 | 18.11.2019 | Քաղաքականություն

«Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցությունը քննարկում է Թուրքիայի խորհրդարանից օրենսդիրների դուրս գալու հարցը աճող ճնշման պատճառով, որին ենթարկվում է, ինչպես նաեւ ի նշան բողոքի ԺԴԿ կողմից ընտրված 24 քաղաքապետերին ազատելու կառավարության որոշման դեմ, փոխանցում է Reuters-ը:

Քրդամետ ԺԴԿ փոխնախագահները, քաղաքապետերը եւ տեղական պաշտոնյաները կհավաքվեն Անկարայում՝ իրավիճակը քննարկելու եւ որոշում ընդունելու համար, թե ինչպես արձագանքեն:

«Մենք յուրաքանչյուր հարթակում մեր պայքարը կշարունակենք ընդդեմ մեր քաղաքապետերին հանելու: Հարցերից մեկը, որին կպատասխանենք, այն է, թե մեր պատգամավորներին արդյոք հանե՞նք խորհրդարանից»,- խորհրդարանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կուսակցության փոխնախագահ Սարուխան Օլուքը:

ԺԴԿ քաղաքապետերը վերջին ամիսներին երկրի հարավարեւելյան նահանգներում պաշտոններից հեռացվել են ենթադրվող ահաբեկչական կապերի համար:

ԺԴԿ-ի դեմ գործողությունները ձեռնարկվում են քուրդ աշխարհազորայինների դեմ Սիրիայի հյուսիս թուրքական ռազմական ներխուժման ֆոնին: Թուրքիայի խորհրդարանում ԺԴԿ-ն միակ կուսակցությունն է, որը հարձակման դեմ է հանդես եկել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси