Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
18 մարմնավաճառ է բերման ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին

18 մարմնավաճառ է բերման ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին

17:33 | 18.11.2019 | Հասարակություն

Նոյեմբերի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի ոստիկանները, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների հետ, ուժեղացված ծառայություն են իրականացրել Շենգավիթ վարչական տարածքում:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով, Բագրատունյաց փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին է բերման ենթարկվել 18 անձ: Իրավապահները ճշտել են կանանց ինքնությունը, բնակության վայրը` կային և՛ տեղացիներ և՛ մարզերի բնակիչներ:
Նրանց հետ տարվել են բացատրական աշխատանքներ, կազմվել են համապատասխան արձանագրություններ:

Ոստիկանությունը ևս մեկ անգամ իրազեկում է, որ նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси