Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ֆրանսիայում ճանապարհային կամուրջ է փլուզվել. կան զոհեր

Ֆրանսիայում ճանապարհային կամուրջ է փլուզվել. կան զոհեր

17:23 | 18.11.2019 | Հասարակություն

Ֆրանսիայի հարավում՝ Թուլուզից ոչ հեռու գտնվող Միրպուա սյուր Թարն կոմունայում, փլուզվել է Թարն գետով անցնող 155 մ երկարությամբ ճանապարհային կամուրջ: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը՝ հղում անելով Le Figaro-ին:

Հաղորդվում է, որ փլուզման հետևանքով 3 ավտոմեքենա՝ 2 մարդատար և 1 բեռնատար, հայտնվել են ջրում:  Մահացել է 15-ամյա աղջիկ, ևս մի քանիսն անհետ կորել են: Նախնական տվյալներով՝ բեռնատարի քաշը գերազանցել է թույլատրելի նորմը: Կամրջով անցնելու համար մեքենաների թույլատրելի քաշը 18 տոննա է:

Տեղի իրավապահների հաղորդմամբ՝ 4 մարդու կյանք հաջողվել է փրկել: Անհետ կորածների թվում է նաև բեռնատարի վարորդը:

Դեպքի վայրում աշխատում է մոտ 70 հրշեջ և ջրասուզորդ: Փլուզված կամրջի շրջակայքում որոնողական աշխատանքներ է իրականացնում 3 ուղղաթիռ:

Իշխանությունները խոստացել են հետաքննություն անցկացնել կամրջի վթարայնության առնչությամբ. այն վերանորոգվել էր 2003 թ.-ին: Վերջին անգամ 155 մ երկարությամբ և 5 մետր լայնությամբ ճանապարհային կամուրջը զննության է ենթարկվել անցյալ տարի: Այդ ժամանակ որևէ խնդիր չէր հայտնաբերվել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси