Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պակիստանը բալիստիկ հրթիռ է փորձարկել

Պակիստանը բալիստիկ հրթիռ է փորձարկել

16:43 | 18.11.2019 | Հասարակություն

Պակիստանում Shaheen-1 փոքր հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկումը բարեհաջող է անցել, տեղեկացնում է Պակիստանի զինված ուժերի ներկայացուցիչ Ասիֆ Ղաֆուրի թվիթերյան էջը:

«Հրթիռի արձակումն իրականացվել է բանակի ռազմավարական ուժերի հրամանատարության գործնական պատրաստվածությունը ստուգելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

«Երկիր-երկիր» դասի Shaheen-1 հրթիռը կարող է կրել ցանկացած տեսակի մարտագլխիկ, այդ թվում՝ միջուկային, և ունակ է թիրախներ խոցել մինչև 650 կմ հեռավորության վրա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси