Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Որոնվում է մեքենայի սրահից առերևույթ գողություն կատարած անձը.

Որոնվում է մեքենայի սրահից առերևույթ գողություն կատարած անձը.

16:33 | 18.11.2019 | Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ  Կենտրոն և Նորք-Մարաշ  վարչական շրջանի քննչական բաժնում  քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ապօրինի շինություն մուտք գործած և առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Նախնական տվյալներով` 2019թ. օգոստոսի 27-ին ոստիկանությունում Արմավիրի մարզի բնակչից հաղորդում է  ստացվել այն մասին , որ  օգոստոսի 23-ին` ժամը 12.00-ից մինչև 13.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, Երևան քաղաքի Քաջազնունի փողոցում կայանված իր մեքենայի սրահից գողացել է  պայուսակը, որի մեջ եղել է անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը և կանխիկ գումար` պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ՝  ՀՀ  ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում  հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական  օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-ին մասի 3-րդ կետի և 324-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով և ուղարկվել Կենտրոն և Նորք-Մարաշ   վարչական շրջանների քննչական բաժին:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի  անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանքը կատարած անձին  հայտնաբերելու ուղղությամբ:

Քննչաակն կոմիտեն հորդորում է  նշված անձին  ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси