Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ցույցեր, անհամաձայնություն, երկրի սահմանադրությանը հակասող․ ինչպես են ԵԽ անդամ մի շարք պետություններ արձագանքել Ստամբուլյան կոնվենցիային

Ցույցեր, անհամաձայնություն, երկրի սահմանադրությանը հակասող․ ինչպես են ԵԽ անդամ մի շարք պետություններ արձագանքել Ստամբուլյան կոնվենցիային

16:13 | 18.11.2019 | Հասարակություն

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան» ստորագրվել է Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում 2011 թվականի մայիսի 11-ին, որտեղից էլ ստացել է «Ստամբուլյան կոնվենցիա» անունը:

Կոնվենցիան վավերացրել են Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրներից 34-ը, թեև ստորագրել են կառույցի անդամ բոլոր երկրները: Խորվաթիան և Հունաստանը կոնվենցիան վավերացրած վերջին երկրներն են: Թեպետ այն կոչված է կանանց և ընտանիքի բռնության դեմ պայքարին, սակայն Եվրախորհրդի բազմաթիվ երկրներում կոնվենցիայի քննադատները հավաստիացնում են, որ այն «տրոյական ձի» է, որը կոչված է «երրոդ սեռի» և միասեռական ամուսնությունների ընդունման համար:

Հայաստանը Եվրոպական խորհրդի այն երկրներից է, որը կոնվենցիան ստորագրել է դեռևս 2017 թվականին, բայց դեռ չի վավերացրել․ վավերացման փուլում է: Հայաստանում շատերը դեմ են կոնվենցիայի վավերացմանը և համոզված են, որ այն միասեռականների պաշտպանության, նրանց ամուսնությունը թույլ տալու համար է: Ընդդեմ կոնվենցիայի վավերացման՝ ստորագրահավաք է կազմակերպել, որին բազմաթիվ մարդիկ են միացել։

Հայաստանյան իշխանությունները պնդում են հակառակը՝ կոնվենցիան միասեռականների ամուսնությունը թույլ տալու համար չէ, այն կանանց բռնությունից պաշտպանելուն է ուղղված, իսկ կոնվենցիայի աջակիցները դեմ արտահայտվողներին համարում են հետամնաց կամ «կանանց ծեծող»:

Եվ այսպես՝ Ստամբուլյան կոնվենցիան ԵԽ երկրներից ստորագրել և չեն վավերացրել Լատվիան, Լեհաստանը, Լիտվան, Լիխտենշտեյնը, Հունգարիան, Միացյալ Թագավորությունը, Մոլդովան, Չեխիան, Ուկրաինան, Հայաստանը: Բուլղարիան այն ընդհանրապես համարել է հակասահմանադրական, իսկ Ռուսաստանն ու Ադրբեջանը հրաժարվել են ստորագրել և վավերացնել այն:

Խորվաթիայում  Ստամբուլյան կոնվենցիայի դեմ բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել


Արդեն նշել ենք, որ Հունաստանն ու Խորվաթիան վերջերս են վավերացրել Կոնվենցիան, սակայն դրա վավերացումը երկրում հարթ չի անցել․ մայրաքաղաք Զագրեբում հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել բողոքի ցույցերի՝ ընդդեմ Կոնվենցիայի վավերացման: Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ իրենք դեմ են «երրոդ սեռի» առաջացմանը և միասեռական ամուսնություններին: Այսինքն՝ Խորվաթիայում Կոնվենցիան վավերացվել է իշխանության կողմից՝  չնայած քաղաքացիների դժգոհություններին և բազմահազարանոց ցույցերին:

Ուկրաինան չի վավերացրել կոնվենցիան

Հետաքրքիր է, որ կոնվենցիան չի վավերացրել Ուկրաինան: Թեև նախագահ Պյոտր Պորոշենկոն վերջերս հայտարարել է, որ պետք է այն վավերացնել, այդուհանդերձ կոնվենցիան միանշանակ չի ընդունվում այս երկրում: Կանանց նկատմամբ և ընտանիքում բռնությունը բացառելու համար Ուկրաինան մի շարք սեփական օրենքներ է ընդունել: Օրինակ՝ Ուկրաինայում ընդունվել է այսպես կոչված №5294  «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը, որի տեքստից բացառված են «գենդեր», «գենդերային ինքնություն», «գենդերային զգացողություն», «սեռային կողմնորոշում» տերմինները:

Ուկրաինայում օրենքի դեմ է արտահայտվել նաև ուկրաինական եկեղեցին հետևյալ պատճառաբանությամբ՝ Կոնվենցիայով խոսք կա Ուկրաինայի օրենսդրությամբ ընդունել «գենդեր», «գենդերային ինքնություն», «գենդերային զգացողություն», «սեռային կողմնորոշում» և այլ հասկացություններ, որը սակայն դուրս է Ուկրաինայում ընդունված «սեռ» հասկացությունից և աղավաղում է կնոջ և տղամարդու իրավունքների հավասարության ընկալումը նաև երկրի գենդեռային քաղաքականությունը։ Իսկ երկրում կոնվենցիան պաշտպանելու դուրս եկած ակտիվիստների վրա հարձակվել են այլ քաղաքացիներ և ներկեր են լցրել նրանց վրա:

Լատվիա. կոնվենցիայի վավերացման հարցը հետաձգվել է Լատվիայի կառավարությունում

Այստեղ ևս բնակչությունը դեմ է արտահայտվել ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը:  «Նրանք, ովքեր փորձում են առաջ տանել կոնվենցիան, նվաստացնում են Լատվիան։ Մենք ժամանակակից եվրոպական պետություն ենք, որտեղ սեռերի հավասարությունն ամբողջությամբ առկա է»,- հայտարարել է Լատվիայի պատգամավոր Յուլիա Ստեպանենկոն:  Լատվիայում առայժմ կոնվենցիան պաշտպանում է միայն իշխող ուժերից «Միասնությունը»:

Բուլղարիան կոնվենցիան հակասահմանադրական է ճանաչել

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը խորհրդարանի պատգամավորների առաջ ելույթում նշել է՝ հարցը կոալիցիոն գործընկերների,  Բուլղարիայի ուղղափառ եկեղեցու և Գլխավոր մուֆտիի կողմից կտրուկ արձագանքի է արժանացել՝ բուլղարացի ժողովրդի մոտ վախ առաջացնելով։ 2018 թվականի հուլիսի 27-ին Բուլղարիայի Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել կոնվենցիայի վերաբերյալ, որտեղ նշվում է «ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության դեմ Եվրոպական խորհրդի կոնվենցիան չի համապատասխանում Բուլղարիայի Հանրապետության սահմանադրությանը»։ Որոշման մեջ դատարանը կապ է գտնում ընտանեկան բռնության վերաբերյալ Եվրոպական խորհրդի նախորդ փաստաթղթերի և տրանսգենդերների իրավունքների տարածման միջև։

Միացյալ Թագավարությունը ևս չի վավերացրել կոնվենցիան․ ավելի կարևոր գործեր ունեն

Միացյալ թագավորությունն այս կոնվենցիան ստորագրել է 2012-ին: Չվավերացնելու պատճառաբանությունը պայմանավորված է Միացյալ թագավորության Սահմանադրությամբ: Եվ այսպես Միացյալ Թագավորությունը կոնվենցիայի չվավերացնելը պատճառաբանել է հետևյալ կերպ՝ վավերացնելու համար հարկավոր է փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ, իսկ դա մեծ ծախսեր կպահանջի, քանի որ ֆինանսական ճգնաժամ ունեն, վավերացումը երկրորդական է և իրենք ավելի կարևոր գործեր ունեն:

Սլովակիան ևս հրաժարվել է վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան

Սլովակիայում հրաժարվել են կոնվենցիայից՝ երրորդ սեռի ներդրման պատճառաբանությամբ, կոնվենցիան համարել են անօրինական:

Փաստորեն «Ստամբուլյան կոնվենցիան» միանշանակ չի ընդունվել անգամ զարգացած համարվող եվրոպական երկրներում: Եվրոպայի Խորհրդի մի շարք երկրների քաղաքական, հասարակական և կրոնական շրջանակների կողմից Ստամբուլյան կոնվենցիան ենթարկվում է սուր քննադատության, նույնիսկ այն երկրներում, որտեղ այն ստորագրվել և վավերացվել է: Շատ երկրներ ինչպես օրինակ՝ Մեծ Բրիտանիան, Բուլղարիան նշել են, որ այն հակասում է իրենց Սահմանադրությանը, շատ երկրներ էլ պնդել են՝ իրենց ներքին օրենսդրությամբ կարգավորվում է  բռնությունը ընտանիքում և կանանց դեմ: Այս բոլոր քննադատությունները պայմանավորված են «գենդեր» տերմինով, որը հստակ չի ձևակերպված կոնվենցիայում և թույլ է տալիս ենթադրելու, որ կոնվենցիան կոչված է վավերացնել միասեռական ամուսնությունները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси