Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Նկարելու տաղանդ ունեին». Նոր Հաճնում մահացած երեխաների պատվին դպրոցներում նրանց հիշատակի անկյուններ են բացվել

«Նկարելու տաղանդ ունեին». Նոր Հաճնում մահացած երեխաների պատվին դպրոցներում նրանց հիշատակի անկյուններ են բացվել

16:05 | 18.11.2019 | Հասարակություն

Նոր Հաճնում շմոլ գազից 2 օր առաջ մահացած երեխաների դպրոցներում նրանց հիշատակի անկյուններ են բացվել, ուսուցիչներն ու աշակերտները սգում են կատարվածը:

«Երեխանը ինտելեկտով բավական բարձր էին, նկարելու տաղանդ ունեին, գեղեցիկ խոսում էին, լավ պատրաստված էին, ունեին իրենց երազանքները, իրենց աշխարհը: Սիրում էին մարդկանց, սիրում էին բոլորին, կյանքը, շատ պատասխանատու էին: Մենք շատ ենք սիրել նրանց: Ամեն Նոր տարվա, ամեն Զատիկի եղել են իմ պատվավոր հյուրերը»,-պատմեց նրանց ուսուցիչներից Աիդա Պետրոսյանը:

Երեխաները, որ երկար տարիներ է ապրում էին ծնողներից առանձին, 77-ամյա տատիկի խնամակալության տակ, դպրոցի անձնակազմի կողմից ուշադրության կենտրոնում են եղել, տան կրտսեր տղան՝ 15-ամյա Տիգրանը, դպրոցի նախաձեռնությամբ նկարչության դասերի է հաճախել: Նրա ավագ եղբայրը՝ 16-ամյա Էդուարդը նույնպես արվեստի սիրահար է եղել, հայտնի մարդկանց դիմանկարներ է սիրել նկարել, երազել է բարձրագույն կրթություն ստանալու մասին: Նրա դասղեկի՝ Կարինե Մկրտչյանի խոսքով, բարձր առաջադիմություն է ունեցել, չնայած ինչ որ պահից անձնական խնդիրները խանգարել են ուսմանը:

«Եկավ մի պահ, որ կտրուկ ընկավ առաջադիմությունը, գրավոր աշխատանքները լավ էր, բայց բանավորը չէր հասցնում: Երբ հարցնում էի՝ պատճառն ինչ է,ասում էր՝ ընկեր Մկրտչյան , դուք տեղյակ չեք՝ իմ կյանքում ինչ խնդիրներ կան, ես ինչերի միջով եմ անցնում: Ինչքան էլ նրբորեն փորձել եմ խորանալ, հասկանալ, էդուարդը շատ հպարտ էր, կար անձնական տիրույթի մի սահման, որտեղ ոչ ոք չէր կարող ներս մտնել»,- պատմեց նա՝ նշելով, որ փորձել է անձամբ այցելել Էդուարդին տանը, զրուցել նրա հետ, բայց Էդուարդը թույլ չի տվել:

Երկու քույրերը՝ 14-ամյա Ժաննան եւ 12-ամյա Սերինեն, հանդես էին գալիս «Արարատ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմում: Հայրն ու ազգությամբ ուկրաինացի մայրը լքել են Հայաստանը, երբ Սերինեն 3 տարեկան է եղել, նրանք ամուսնալուծված են, ապրում են Ուկրաինայում: Երեխաների խնամակալը՝ տատիկը, մանկավարժ է եղել, ունեն հորեղբայր, որը տատիկի հետ զբաղվել է երեխաների խնամքով: Վերջին երկու տարվա ընթացքում Տիգրանը եւ Ժաննան գիշերօթիկում են սովորել, այն փակվելուց հետո այս տարվա սեպտեմբերից Ժաննան վերադարձել է դպրոց, Տիգրանը՝ անցել աշխատանքի:

Երեխաների հայրը Արման Մարգարյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստան գալու ճանապարհին ձերբակալվել է ՌԴ միգրացիոն օրենքը խախտելու համար: Ռոստովում ՀՀ հյուպատոսությունն կապ է հաստատել ռուս իրավապահների հետ, նա վաղը կամ մյուս օրը կլինի Հայաստանում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ նախնական տվյալների, երեխաները եւ նրանց տատը մահացել են շմոլ գազի արտահոսքից: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին: Ահազանգը ստացվել է ժամը 13:00-ի սահմանում: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 279-րդ հոդվածի 3 մասի հականիշներով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси