Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երևանում անցկացվեց «Հաղթանակած ուղի» խորագիրը կրող համահայկական երիտասարդական համաժողով

Երևանում անցկացվեց «Հաղթանակած ուղի» խորագիրը կրող համահայկական երիտասարդական համաժողով

15:34 | 18.11.2019 | Հասարակություն

«Հաղթանակած» երիտասարդական նախաձեռնությունը նոյեմբերի 17-ին, Երեւանում անցկացրել է «Հաղթանակած ուղի» խորագիրը կրող համահայկական երիտասարդական համաժողով:

Համաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունկնդրել են հաղթանակած ուղի անցած հաջողակ մարդկանց պատմություններ, ովքեր կիսվեցին  իրենց հմտություններով եւ փորձառությամբ:

«Հաղթանակած ուղի» համահայկական երիտասարդական համաժողովի առաջին հյուրը Գեւորգ Գեւորգյանն էր, ով պատմեց Արցախյան պատերազմում իր մասնակցության եւ հայրենասիրության մասին իր պատկերացումների մասին:

Նշենք, որ Գեորգ Գեւորգյանը 17 տարեկան հասակում է  միացել  արցախյան շարժմանը եւ կարեւոր դերակատարություն ունեցել արցախյան ազատամարտում:

Համաժողովի երկրորդ հյուրը Արիության մեդալակիր, բազկամարտի աշխարհի առաջնության եռակի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, հայ սպա Սարգիս Ստեփանյանն էր, ով պատմեց իր վիրավորվելու պատմությունը, նաեւ պատասխանեց երիտասարդներին հետաքրքրող հարցերին:

Համաժողովի հաջորդ հյուրը երիտասարդ տնտեսագետ, քաղաքական մարքեթինգի ոլորտում ինովատիվ մտքերով շրջադարձ իրականացրած Տարոն Պարսամյանն էր:

Համաժողովը եզրափակեց լրագրող Ագնեսա Խամոյանը:

Համաժողովի երկրորդ հատվածում քննարկումներ անցկացվեցին կապված Հայաստանի, Արցախի եւ Սփուռքի կրթության, մշակույթի, արտաքին քաղաքականության, տնտեսության եւ անվտանգության ոլորտներում առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ճանապարհների վերաբերյալ, գնահատվեցին բազմաթիվ ոլորտներում երիտասարդների ունեցած ներազդեցությունը եւ այդ ներազդեցության արդունավետության բարձրացման ուղիները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси