Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կին Չեն Ընն ընդգծել է պատերազմի պատրաստվելու անհրաժեշտությունը

Կին Չեն Ընն ընդգծել է պատերազմի պատրաստվելու անհրաժեշտությունը

11:10 | 18.11.2019 | Քաղաքականություն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է ռազմաօդային ուժերի եւ ՀՕՊ զորավարժություններ եւ ընդգծել պատերազմին երկրի պատրաստվելու անհրաժեշտությունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրային գործակալությանը։

Կիմ Չեն Ընը իրականացրել է դեսանտայինների գործողության «դաշտային հրամանատարությունը» հաջորդ օրն այն բանից հետո, երբ Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը որոշել են հետաձգել իրենց օդային զորավարժությունները, որպեսզի Փհենյանին դրդեն նստել միջուկազերծման շուրջ բանակցությունների սեղանին։

«Անհրաժեշտ է զորավարժություններ եւ ստուգում իրականացնել, ինչպես այս պարագայում. առանց նախազգուշացման, դաժան պայմաններում, որոնք իրական պատերազմի նման կլինեն՝ չկապված կանոնների եւ ձեւականությունների հետ, որպեսզի դա օգտագործվի իբրեւ հնարավորություն՝ բարձրացնելու Կորեական ժողովրդական բանակի ստորաբաժանումների պատրաստվածությունը պատերազմին, դրանց ստուգումը եւ կոփվածությունը»,- գործակալությունը մեջբերում է Կիմ Չեն Ընի խոսքերը, որը «չափազանց գոհ» է մնացել հյուսիսկորեացի զինվորականների ցուցաբերած արդյունքներից։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси