Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մեղրաձորի Ձորակն թաղամասում այրվել է մոտ 1000 հակ անասնակեր

Մեղրաձորի Ձորակն թաղամասում այրվել է մոտ 1000 հակ անասնակեր

10:42 | 18.11.2019 | Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 17-ին, ժամը 15:51-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի Ձորակ թաղամասում՝ անասնագոմերի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրաձոր գյուղի Գոռգոչի փողոցի թիվ 8 հասցեում այրվում է կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:33-ին, մարվել՝ 21:00-ին:

Այրվել է մոտ 1000 հակ անասնակեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси