Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Արժեքավոր իրերը բոլորը վերեւի հարկերում են, չեն վնասվել». Ինչ վիճակում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզին

«Արժեքավոր իրերը բոլորը վերեւի հարկերում են, չեն վնասվել». Ինչ վիճակում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզին

18:50 | 16.11.2019 | Հասարակություն

Վենետիկի Սուրբ Ղազար կղզում ջրհեղեղի վտանգը նահանջում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայկական միաբանության եղբայրներից մեկը՝ հավելելով, որ ջուրը ներքեւի հարկերն է վնասել, սակայն արժեքավոր իրերը բոլորը վերեւի հարկերում են, հետեւաբար անվտանգ են մնացել:

«Բավականին վնասներ է տվել ջուրը: Երկու օր է դուրս ենք հանում, վաղը նորից պետք է մակարդակը բարձրանա, բայց ոչ այդ աստիճան: Արդեն բավականին առաջընթաց կա այդ առումով, բայց դեռ շատ բաներ կա մաքրելու: Մակընթացություն է, ամեն տարի էլ բարձրանում-իջնում է, բայց ոչ այդ աստիճան:

Ալիքներն այնքան ուժգին էին, որ անգամ կղզու դրսի պատերն էր ջարդել: Գրեթե մի քանի օր վտանգներ կլինեն, բայց մեծ վտանգը հետեւում է մնացել»,-ասաց միաբանության անդամը՝ հավելելով, որ իրենք նախապատրաստված են նոր ալիքներին:

նա նաեւ հիշեցրեց, որ 1966 թվականին մեկ թիզ ավելի բարձր էր ջրի մակարդակը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси