Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Քննարկվել են Հայաստանի ու Հնդկաստանի միջեւ համագործակցության եւ փորձի փոխանակման հարցեր.ՊԵԿ

Քննարկվել են Հայաստանի ու Հնդկաստանի միջեւ համագործակցության եւ փորձի փոխանակման հարցեր.ՊԵԿ

17:50 | 16.11.2019 | Քաղաքականություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանության առեւտրի հարցերով առաջին խորհրդական տիկին Վրինդաբա Գոհիլի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության եւ Հնդկաստանի Հանրապետության միջեւ փոխադարձ համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ մաքսային գործերում համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագրի նախագծի վերջնականացման, նախագծի փոխհամաձայնեցման եւ ստորագրման ընթացակարգերն արագացնելու, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ակտիվ համագործակցության հնարավորությունների, արտաքին առեւտրի խթանմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:

Կողմերն անդրադարձել են նաեւ երկու երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի զարգացման կարեւորությանն ու առանցքային նշանակությանը, համատեղ համագործակցության եւ փորձի փոխանակման այլ հնարավոր տարբերակների:

Վրինդաբա Գոհիլն այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք ստորաբաժանումների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ՝ քննարկելով վերջիններիս գործառույթներին ու իրավասություններին առնչվող հարցեր:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси