Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նոր Նորքի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

Նոր Նորքի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

16:40 | 16.11.2019 | Հասարակություն

Նոյեմբերի 6-ին Քոչինյան փողոցում գործող բջջային օպերատորներից մեկի գրասենյակում գողացել էին ՌԴ մի քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել էր գումար:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 16-ին, ժամը 1-ին, ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախույզները, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, Քոչինյան փողոցից բաժին բերման են ենթարկել 21-ամյա մի քաղաքացու, որը տվել է խոստովանական բացատրություն եւ ներկայացրել է դրամապանակը:

Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси