Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երեւանում նորոգվում են ստորգետնյա անցումները

Երեւանում նորոգվում են ստորգետնյա անցումները

15:30 | 16.11.2019 | Հասարակություն

Քաղաքացիների տեղաշարժը հարմարավետ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի միջոցներով մասնակի նորոգվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում գտնվող ստորգետնյա հետիոտնային անցումը: Թարմացվել է նաև լուսավորությունը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ այս տարվա ծրագրով նորոգվում են նաև Հալաբյան-Կիևյան, մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարան տանող, Ազատություն պողոտայի՝ Հաղթանակ զբոսայգու մուտքի հարակից ստորգետնյա անցումները:

Միաժամանակ քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին լինել ուշադիր, չվնասել և պահպանել համայնքային գույքը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси