Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՍԴ-ի ոչ լեգիտիմ լինելու մասին խոսում են մարդիկ, որոնք այդ դատարանի մշտական դիմողների մեջ են եղել.ՍԴ անդամ

ՍԴ-ի ոչ լեգիտիմ լինելու մասին խոսում են մարդիկ, որոնք այդ դատարանի մշտական դիմողների մեջ են եղել.ՍԴ անդամ

15:20 | 16.11.2019 | Քաղաքականություն

Ցավալի է, որ ՍԴ-ի ոչ լեգիտիմ լինելու մասին խոսում են մարդիկ, որոնք այդ դատարանի մշտական դիմողների մեջ են եղել: Այս մասին, այսօր՝ նայեմբերի 16-ին, «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը և լեգիտիմության խնդիրները» թեմայով հանրային քննարկման ժամանակ նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը

«Սա այն դեպքում, եր իրենց դիմումները ՍԴ-ում բավարարվել են: Օրինակ «Ասպարեզ» ակումբի հայցը (ղեկավարը Լեւոն Բարսեղյանն է-խմբ), որը դատարան էր  ներկայացվել փաստաբաններ Տիգրան Եգորյանի եւ Վահե Գրիգորյանի կողմից, ՍԴ-ն համաձայնելով այդ դիմումի հետ, գտավ, որ իսկապես ընտրական գործընթացում միայն մեկ լրատվամիջոցի եւ այդ լրատվամիջոցի ոչ ավելի, քան 50 ներկայացուցիչներ ունենալու արգելքը հակասահմանադրական է»,-ասաց Գյուլումյանը:

Անդրադառնալով ընտրությունների հետ կապված ՍԴ-ի կայացրած վճիռներին, ՍԴ անդամն ասաց. «Մենք անդրադառնում ենք ընտրական վեճերին՝ մոռանալով, որ ընտրական վեճերը, որոնք ՍԴ-ն քննարկում է, միայն մի դեպքում է, որ ՍԴ-ն հանդես է եկել նաեւ որպես փաստի դատարան: Դա 1996 թվականի ընտրությունների ժամանակ էր, երբ ՍԴ-ն դեռ նոր էր ստեղծվել, եւ իներցիայով ընդհանուր իրավասության դատարանների ոճով ՍԴ-ն գնաց ընդհուպ մինչեւ քվեատուփեր բացելու, անրձանագրություններ համեմատելու ճանապարհով: Դրանից հետո օրենսդրության մեջ կատարվեց փոփոխություն եւ ՍԴ-ն քննում էր ոչ թե ընտրության արդյունքները, այդ այդ ընտրության արդյունքների օրինականությունը:

Իսկ այդ օրինականությունը կարող էր կասկածի տակ առնվել, եթե ընդհանուր իրավասության դատարաններում հաստատվել էր խախտման փաստը:

Մեր դիմողներն ասում էին՝ մենք չենք վստահում դատարաններին, դրա համար չենք դիմում, ուղիղ գալիս ենք ՍԴ:

Սա ասացի, որ մեր հանրությունը տեղյակ լինի, որ միշտ չէ, որ ՍԴ-ն հնարավորություն է ունենում դրանց այն գնահատականը տալ, որը պահանջում է փողոց դուրս եկած հանրությունը»,-ընդգծեց Գյուլումյանը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси