Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ավտովթար Ստեփանակերտում.Մոտոցիկլետի 37-ամյա վարորդը հիվանդանոցում է

Ավտովթար Ստեփանակերտում.Մոտոցիկլետի 37-ամյա վարորդը հիվանդանոցում է

14:00 | 16.11.2019 | Պատահարներ

Արցախում նոյեմբերի 15-ին ժամը 21:40-ի սահմաններում Ստեփանակերտի Սասունցի Դավթի եւ Պարույր Սեւակ փողոցների խաչմերուկում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1974թ. ծնված Ն. Հ.-ի վարած «Vauxhail Astra 1.6» մակնիշի ավտոմեքենան եւ 1982թ. ծնված Է. Բ.-ի վարած «ИЖ» մոդելի մոտոցիկլետը:

Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси