Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կավանին հնարավոր է՝ վերադառնա Իտալիա

Կավանին հնարավոր է՝ վերադառնա Իտալիա

12:50 | 16.11.2019 | Սպորտ

Փարիզի ՊՍԺ-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանիի գործակալ Ուոլտեր Կավանին չի բացառել, որ 32-ամյա հարձակվողն առաջիկա ամռանը կարող է վերադառնալ Իտալիայի առաջնություն:

«Կավանիի վերադարձն Իտալիա հնարավոր է, քանի որ այժմ նրա ծառայություններով հետաքրքրված են մի քանի իտալական թիմեր:

Ինչ վերաբերում է «Լոս Անջելես Գելաքսիին», ապա որևէ հստակ բան չկա»,- Կավանիի եղբոր խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ 2007-2010 թվականներին Կավանին հանդես է եկել «Պալերմոյում», իսկ 2010-2013 թվականներին՝ «Նապոլիում»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси