Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարազատները մեղադրել են ԱՄՆ արդարադատության նախարարությանը

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարազատները մեղադրել են ԱՄՆ արդարադատության նախարարությանը

12:40 | 16.11.2019 | Քաղաքականություն

2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատները մեղադրել են ԱՄՆ արդարադատության նախարարությանը Սաուդյան Արաբիայի պաշտոնական ներկայացուցիչների ենթադրյալ հանցակցության մանրամասները թաքցնելու մեջ, որոնք ներկայացվել են ՀԴԲ 16 էջանոց հաշվետվությունում, գրում է Daily Mail-ը։

Ուրբաթ Մանհեթենի Դաշնային դատարանում ավարտվեցին լսումները, որոնց արդյունքներով կառավարությունը հրաժարվել է հրապարակել Սաուդյան Արաբիայի պաշտոնական ներկայացուցչի անունը, որն անցնում է ՀԴԲ հետաքննությամբ, ահաբեկչության հետեւանքով մոտ 3000 մարդու զոհվելու փաստով։

Զոհերի հարազատները եւ ողջ մնացածներն իրենց զայրույթն են արտահայտել այս առիթով։ Նրանք պահանջում են հրապարակել այդ տեղեկությունը 16 տարի անց։

Համաձայն տուժածների առաջին հայցի՝ ենթադրվում էր, որ Սաուդյան Արաբիան աջակցություն է ցուցաբերել Նյու Յորքում գրոհն իրականացրած «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության գործողությունների համակարգմանը։

Մեղադրանքի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի մի շարք պաշտոնական անձինք աջակցել են ահաբեկիչներին մինչեւ գրոհները։

Նշվում է, որ ահաբեկչությունից երեք տարի անց ՀԴԲ-ն ավարտել է հետաքննությունը, որի արդյունքներով կազմվել է 16 էջանոց հաշվետվություն, որը գաղտնի է պահվել հասարակությունից մինչեւ օրս։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси