Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռուս դպրոցականը զանգվածային սպանություն է նախապատրաստել

Ռուս դպրոցականը զանգվածային սպանություն է նախապատրաստել

18:52 | 15.11.2019 | Հասարակություն

Ռուս դպրոցականը զանգվածային սպանություն է նախապատրաստել: URA.RU պորտալի հաղորդմամբ՝ Պերմի երկրամասից դպրոցականը ցանկացած է 50 մարդու սպանել:

ՌԴ ՆԳՆ Պերմի երկրամասի գլխավոր վարչության ծառայության հաղորդմամբ՝ երիտասարդը որեւէ հակաիրավական գործողություն չի իրականացրել: Իր ծրագիրը անչափահասը գրել է տետրի մեջ:

«Գումար, զենք ձեռք բերել, ինքնաշեն պայթուցիկ սարք սարքել, սպասել պահին, սպանել առնվազն 50 մարդու»,- գրել է նա: Անչափահասը նաեւ մեջբերումներ է գրել AUE ենթամշակույթից:

Աղբյուրը պնդում է, որ այժմ տվյալ երիտասարդով կզբաղվեն ոչ թե իրավապահ մարմինները, այլ բուժաշխատողները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси