Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կողոպուտ օծանելիքի խանութ-սրահից. որոնվում է տեսանյութում պատկերված տղամարդը

Կողոպուտ օծանելիքի խանութ-սրահից. որոնվում է տեսանյութում պատկերված տղամարդը

18:42 | 15.11.2019 | Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարած անձի ինքնությունը:

Նախնական տվյալներով՝ 2019թ. հոկտեմբերի 09-ին` ժամը 17:50-ի սահմաններում, անհայտ անձը մուտք է գործել Երեւան քաղաքի Կոմիտաս փողոցում գործող օծանելիքի խանութ-սրահ  եւ ցուցափեղկի վրայից բացահայտ հափշտակել թվով հինգ սրվակ օծանելիք՝ ընկերությանը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ  ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի տեսախցիկների տեսագրությունը, որը ֆիքսել է առերեւույթ հանցագործություն  կատարած անձին:

Միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին,  կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси