Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ավստրիացի զինվորին ծառայողական շները հոշոտել են

Ավստրիացի զինվորին ծառայողական շները հոշոտել են

18:11 | 15.11.2019 | Հասարակություն

Ավստրիացի զինվորին ծառայողական շները հոշոտել են: ABCNews-ը հայտնում է, որ սպան նկատել է 2 բելգիական հովվաշների, որոնք վազում էին զորանոցներում: Հետագայում շնաբուծարանում գտել են մահացու վիրավոր սերժանտին: Կատարվում է հարձակման պատճառների հետաքննություն:

Երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ շներից մեկը ամբողջությամբ վարժեցված ծառայողական շուն էր, իսկ երկրորդը, որը մոտ 6 ամսական էր, պատրասվում էր ուսուցում անցնել:

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելենը ցավակցություն է հայտնել զոհի ընտանիքին եւ ծառայակիցներին:

Ավստրիական բանակում ծառայում է 170 շուն:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси