Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վերացրեք Հայաստանում ստեղծված համատարած վախի եւ հալածանքի մթնոլորտը. ՀՅԴ բյուրո

Վերացրեք Հայաստանում ստեղծված համատարած վախի եւ հալածանքի մթնոլորտը. ՀՅԴ բյուրո

10:42 | 15.11.2019 | Հասարակություն

ՀՅԴ Բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է անում վերացնել համատարած վախի եւ հալածանքի մթնոլորտը:

Հայտարարությունում ասվում է.

«ՀՅԴ Բյուրոն վերլուծելով Հ.Հ. քաղաքական իրավիճակը եւ տեղի ունեցող իրադարձությունները՝ այսու իր խոր մտահոգությունն է հայտնում, ի շարս այլ հարցերի, վերջին ամիսների քաղաքական զարգացումների վերաբերյալ։

ՀՀ իշխանությունների որդեգրած անհանդուրժողական մոտեցումը, այլակարծությունը մերժելու եւ իշխանությունների նկատմամբ քննադատություններին հետապնդումներով կամ սպառնալիքներով հակազդելու փորձերը, երկրում ստեղծում են ճնշիչ եւ պառակտիչ մթնոլորտ, որն օրըստօրե խորանում է։

Կոչ ենք ուղղում ՀՀ իշխանություններին վերացնել Հայաստանում ստեղծված համատարած վախի եւ հալածանքի մթնոլորտը եւ հաստատել քաղաքական առողջ յարաբերությունների մշակույթ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси