Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱՄՆ-ը ավարտել է զորքերի դուրսբերումը Թուրքիայի սահմանին, սիրիական Այն էլ Արաբ քաղաքից

ԱՄՆ-ը ավարտել է զորքերի դուրսբերումը Թուրքիայի սահմանին, սիրիական Այն էլ Արաբ քաղաքից

18:20 | 14.11.2019 | Քաղաքականություն

Միացյալ Նահանգները զորքերը դուրս է բերել սիրիական Այն էլ Արաբ (Քոբանի) քաղաքից, Թուրքիայի հետ սահմանին, որը գտնվում է երկրի հյուսիս-արեւելքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Al Arabiya-ին։

Նոյեմբերի 7-ին ամերիկյան ԶՈւ Շտաբների պետերի կոմիտեի ներկայացուցիչ, դերծովակալ Ուիլյամ Բեռնը ասել էր, որ ամերիկյան ուժերի մեծ մասը դուրս է եկել Քոբանի քաղաքի շրջանից։ Հոկտեմբերի կեսին Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ը սկսում է մոտ հազար զինծառայողների դուրսբերումը այս շրջանից՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության պատճառով։ Հոկտեմբերի 16-ին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը լիովին կազմաքանդել են իրենց ռազմակայանը, որը գտնվում էր Քոբանիի շրջաում, Հալեպից 150 կիլոմետր հեռավորության վրա, ինչպես նաեւ թողել են Ռաքու եւ Թաբկու քաղաքները հյուսիս-արեւելքում։

Հոկտեմբերի 28-ին Էսփերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է լրացուցիչ ցամաքային մեքենայացված ուժեր նետել Սիրիայի հյուսիս «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններից նավթավայրերի պաշտպանության համար։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси